Երիտասարդ կամավորներն օգնում են քաղաքապետարանին` ծխող վարորդներին «հայտնաբերելու» գործում
Նմանատիպ
Երևանի քաղաքապետարանում հերթական աշխատանքնային խորհրդակցությունն է կայացել: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ վարորդների’ ղեկին ծխելու դեպքերը բացառելու նպատակով նախորդ շաբաթվա ընթացքում երիտասարդ կամավորների հետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում անցկացվել են ստուգումներ, հայտնաբերված դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Մայրաքաղաքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով առաջարկվել է գծանշումներ իրականացնել նաև կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում:
Ըստ աղբյուրի, բնապահպանության վարչության պետը զեկուցել է ոռոգման նոր ցանցերի կառուցման մասին: 12 ծրագրերից 8-ն արդեն ավարտվել է, զուգահեռաբար շարունակվում են նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Ներկայացվել են նաև Երևանում անտառային գոտիների ստեղծման վերաբերյալ առաջարկներ:
Շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի և տանիքների վերանորոգման աշխատանքները: Զուգահեռ իրականացվում է նաև հայտարարություններ փակցնելու համար նախատեսված ցուցատախտակների տեղադրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում