Ուժեղ քամին վնասներ է տվել Սյունիքի մարզում. վնասի չափը ճշտվում է
Նմանատիպ
Մայիսի 20-ին, ժամը 14.23-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերում տների տանիքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները: Սզնակ գյուղում վնասվել են Արտակ Հարությունյանին պատկանող տան տանիքը, Ալեքսեյ Սարուխանյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ժորա Գևորգյանին պատկանող տան տանիքիը, Անահիտ Գևորգյանին պատկանող տան տանիքը, գյուղի ակումբի տանիքի թիթեղները, իսկ Սյունիք գյուղում՝ Նվարդ Առուստամյանին պատկանող ջերմոցի տանիքը և գյուղի ակումբի տանիքը (երկու գյուղում ընդհանուր՝ 150 ք.մ ):
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում