Խաչատուրովին դեռ չեն հեռացնի

Մայիսի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացավ աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների:

Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ազատվել է աշխատանքից: Սակայն «Ժողովուրդ»-ի՝ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ Յ. Խաչատուրովը պաշտոնանկ չի արվել ու չի արվի (գոնե առայժմ): Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ Խաչատուրովն ու Օհանյանը հանդիպել են, քննարկել Լ.Ստեփանյանի սպանության գործը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում