Էթիկայի հանձնաժողովի որոշումը Խաչատրյանի մասով կասեցրել է ԴԱՀԿ-ի Միհրանի «մրցակցային» առաջխաղացումը

Բոլորն սպասում էին, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում պետք է լսվի որոշ’ տարիքն անց մարզպետների աշխատանքից ազատման հարցը, սակայն որևէ կադրային հարց ԳՄ-ում չի քննարկվել: Ըստ «Հրապարակի» աղբյուրների’ այդ հարցը, ըստ ամենայնի, ԳՄ-ն կքննարկի իր առաջիկա նիստում, որովհետև մարզպետների փոփոխությունն այս պահին միակ կադրային տեղաշարժն է լինելու իշխանական «շարքերում», մնացյալ փոփոխությունների համար պատրաստ կանգնած պաշտոնյաները պետք է սպասեն մինչև աշուն: Նրանց թվում’ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, որ մինչև մայիսյան եռատոնը լրջորեն պատրաստվում էր տեղափոխության, և, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, չէր բացառվում, որ վերջինս զբաղեցնի մաքսայինի պետի պաշտոնը: Սակայն էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը’ կապված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որով հերքում են նրա’տնտեսական գործունեություն ծավալելու փաստը, կասեցրել է Քեթրինի Միհրանի «մրցակցային» առաջխաղացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում