Նինո Բուրջանաձեն կփոխարինի՞ Սաակաշվիլիին

2013թ-ի հոկտեմբերին տեղի կունենա Վրաստանի նախագահական ընտրությունները: Քաղաքական դաշտում առկա հիմնական ակտիվ ուժերը հետզհետե հայտարարում են իրենց թեկնածուների անունները:

Грузия online-ը տեղեկացնում է, որ «Ժողովրդավարական շարժում» կուսակցության թեկնածուն Նինո Բուրջանաձեն է:«Ժողովրդական ժողով» հասարակական կազմակերպությունը, տեղեկացնելով այդ մասին, կոչ է արել քվեարկել նրա օգտին։

Ինչպես տեղեկացնում է « Geotimes.ge»-ն «Ժողովրդական ժողով» -ի տարածված հաղորդագրության մեջ ասվում է:

«Այժմ, ինչպես երբեք, մեր երկրին պետք է փորձառու, սկբունքային նախագահ, ով ունի միջազգային հեղինակություն: Մեր երկրին պետք է հմտուտ քաղաքական գործիչ, ով կկարողանա վերականգնել արդարությունը, քաղաքացիական կայունության հավաստումներ կտա, կպահի իշխանության հավասարակշռությունը և միջազգային հարաբերություններում կառաջնորդվի ազգային շահով»:

«Ժողովրդական ժողովի» գործադիր խորհուրդը դիմել է ոչ խորհրդարանական ընդդիմությանը, հանրությանն ու Վրաստանին՝ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում Նինո Բուրջանաձեին աջակցելու կոչով։

«Վրաստանն առաջին հերթին ունի այնպիսի նախագահի կարիք, որը հաշվետու կլինի վրացի ժողովրդի առաջ։ Մենք ակնկալում ենք, որ Վրաստանում մրցակցային և արդար ընտրություններ տեղի կունենան»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս Վրաստանի վարչապետ Բիձինիա Իվանաշվիլին հայտարարեց «Վրացական երազանք» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված թեկնածուի անունը: Վրաստանի վարչապետն առաջադրել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Գեորգի Մաղրեաշվիլու թեկնածությունը: Իվանաշվիլու խոսքերով «Վրացական երազանքի» ներսում նրա թեկնածությունը միաձայն է անցել: Վերջինս մինչ կրթության և գիտության նախարար դառնալը զբաղեցրել է Վրաստանի Հասարակական գործերի ինստիտուտի ռեկտորի պաշտոնը: Իսկ փետրվար ամսից դարձել է նաև փոխվարչապետ:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում