Եթե մահացած մարդիկ, կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան որ. Վահան Հովհաննիսյան
Նմանատիպ
Այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ Դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի ելույթը առաջացրեց պատգամավորների բուռն ծիծաղը:
Ինչպես հայտնում է Panorama.am-ը, Կառավարության ծրագրի վերաբերյալ իր խոսքում, դաշնակցական պատգամավորը հիշեց նաև Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթիը՝ Վազգեն Խաչիկյանի ձերբակալության վերաբերյալ. «Խաչիկյանին հիշեցիք ձեր պատասխանում, իսկ Խաչիկյանն ի՞նչ է արել որ: Ի վերջո, փորձել է արդարություն հաստատել. Եթե մահացած մարդիկ, կարող են քվեարկել, ինչի՞ թոշակ չստանան որ, եթե կարելի է իրենց բացակա ձայները օգտագործել ընտրությունների ժամանակ, ապա ինչո՞ւ դրանք չօգտագործել հարստանալու համար, ինչը փաստորեն արել է Խաչիկյանը»:
Ինչպես հայտնում է Yerkir.am –ը, նրա այս արտահայտությունն այնքան դուր եկավ որոշ պատգամավորների, որ նրանք ծիծաղելով սկսեցին ծափահարել:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ այս օրերին անիմաստ է կառավարության ծրագիր քննարկել, կարկտից տուժած մարդկանց խնդիրը բարձրաձայնել, գազի թանկացումից խոսել: Իրականում քննարկվում է մեր իշխանության որակը: «ՀՀԿ մեծ գափաղափարախոս Գալուստ Գրիգորիչն ասում ‘ մեզնից լավը չկա: Հավանաբար կառավարությունը լուրջ է ընդունել սա, բայց դա կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել: Դուք չեք ամենալավը, դուք պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում