Գազի գնի թանկացումն ու դրա շուրջ ծավալված բողոքները

Գազի սակագնի թանկացման լուրը դարձել է համար մեկ խնդիրը հասարակության և իշխանության շրջանում: Լուրը դեռ չհաստատված հասարակության մի ստվար զանգված ոտքի կանգնեց: Վերջիններս Կառավարության շենքի մոտ բողոքում էին և նշում, որ գազի գնի թանկացման հետևանքով կթանկանա նաև էլեկտրաէներգիայի, հացի, երթուղայինների և այլնի գները: Ցուցարարներին միացան նաև մի շարք քաղաքական գործիչներ:

Գազի գնի թանկացման հարցը քննարկվեց ԱԺ հերթական քառօրյաի առաջին նիստում, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրա Սարգսյանը:

Տ. Սարգսյանը նշեց, որ Կառավարությունը կսուբսիդավորի գազի գնի 30%-ը:
Սուբսիդավորման լուրն էլ իր հերթին խոսակցությունների առիթ դարձավ, որոշները պնդում են, որ ՀՀ-ն չունի սուբսիդավորման հնարավորություն, և հարց են բարձրացնում, թե ի՞նչ միջոցներով պետք է դա արվի, իսկ մյուսներն էլ պնդում են, որ, եթե վարչապետնը խոսել է 30% սուբսիդավորման մասին, փաստորեն , ընդունել է, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառվող գազը թանկացնում է Հայաստանի Մաքսային միություն չմտնելու պատճառով, որովհետև, եթե Հայաստանը Բելառուսի նման անդամակցեր Մաքսային միությանը, ապա գտնվելով ընդհանուր մաքսային տարածքում՝ կազատվեր արտահանման 30% հարկից:

Իրենց հերթին քաղաքագետներն ու քաղաքական գործիչները սկսեցին մեկնաբանել այս իրավիճակը, մատնանշելով դրա բացասական հետևանքները:

Այս առիթով Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը նշել է, որ մենք երբեք չպիտի ակնկալենք, որ Ռուսաստանը երկար պիտի մեզ խնայի և չբարձրացնի գազի գինը, բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց տնտեսական շահերով:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների վարման գործընթացն իր համար թափանցիկ չէ, քանի որ հասկանալի չէ’ ով է վարում այդ բանակցությունները, որտեղ, երբ մեր ղեկավարությունն այստեղ է:

Նա հայտարարել է, որ կառավարությունը 30 տոկոս սուբսիդավորելու հնարավորություն չունի, և անհասկանալի է’ որտեղից է տալու այդ գումարը:

Գ.Մակարյանը նշել է, որ պետք է «ՀայՌուսգազարդի» ղեկավարությանը հանդես գար հայտարարությամբ և պարզաբանումներ տար, այլ ոչ իր վրա վերցներ այդ հարցի պարզաբանումը:

«Կառավարությունը «ՀայՌուսգազարդի» մամլո խոսնա՞կն է»,- ընդգծել է նա:

Մեկ այլ քաղաքական գործիչ’ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադառնալով ՀՀ Կառավարության ներկայացրա ծրագրին ասել է, որ դա ՀՀ հազվագյուտ փաստաթղթերից մեկն է, որը չունի կոնկրետություն:

«Սա ծրագիր չէի համարի, այն մի հռչակագիր է, որը չունի ոչ միայն կոնկրետություն, այլև մշուշոտ և անորոշ ձևակերպումներով, ապագա չունեցող երկրի գործողությունների համալիր է»,-նշել է նա:

Խոսելով կառավարության ծրագրում ներկայացված առաջնահերթությունների մասին՝ պարոն Մինասյանը նկատել է. «Վստահ եմ, որ դրանք կառավարության համոզմունքը չեն: Նրանք այդ առաջնահերթությունները երևի վերցրել են նախագահի երլույթից և այլ ուժերի ծրագրերից: Իրականում կառավարությունը խորքային պատկերացում չունի այդ առաջնահերթությունների մասին»:

Գազի գնի թանկացման խնդրի վերաբերյալ Ա. Մինասյանը կարծում է, որ մեր իշխանությունները մեղավոր են, որ չեն կարողանում և պատրաստ չեն վճռական քայլերի, որ ՌԴ-ն իր քաղաքականությունը ՀՀ-ում այդքան հալածիչ չիրականացնի:
«Երբ հանձնում ես քո ամբողջ էներգետիկ հզորության 80 տոկոսը ՌԴ-ին, ու այդ երկիրն այս պայմաններում գազի ամենաթանկ գինն է ՀՀ-ին առաջարկում, դա խոսում է ՌԴ-ի՝ Հայաստանը հայաթափելու քաղաքականության մասին:

Վրաստանին գազը վաճառվում է 400-405 դոլարով, ՀՀ-ում գազի գինը թանկ է անգամ Անգլիայում, Լատվիայում, Լիտվայում գոյություն ունեցող սակագնից: Ուստի Իրան-Հայաստան գազամուղը չպիտի հանձնեինք ռուսներին: Սա ալտերնատիվ էր, էներգետիկ բալանսում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները պիտի խրախուսել, հիմա առարկայական պահն է, որ ցույց տանք, որ չենք կարող կախման մեջ գտնվել մի երկրից, մանավանդ որ նա այս հարցը կիրառում է որպես գործիք՝ քաղաքական ճնումներ կատարելով ՀՀ-ի վրա: Ինձ պե՞տք է սահմանների պաշտպանությունը, եթե ՀՀ-ում հայ չմնա»,- նշել է նա:

Գազի գնի բարձրացումը անհանգստությունների առիթ է դարձել նաև բնապահպանների շրջանում:

Գաղտնիք չէ, որ գազի գնի բարձրացումը վտանգ կարող է հանդիսանալ բնության համար: Այս մասին պնդում են բնապահպանական մի շարք կազմակերպությունների ղեկավարնե:

Նրանց կարծիքով’ թանկացումներից հետո փայտ վառելու մեխանիզմին կանցնեն ոչ միայն գյուղերի, այլ նաև քաղաքի բնակիչները:

Նշենք, որ այժմ ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2011թ. Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում էր 8 տոկոս, սակայն հետագայում այս թիվը վերանայվեց, որի հետևանքվ այ դարձավ 11 տոկոս:

 
Հիշեցնենք’ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը ցանկանում է շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը’ հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ: Օրերս ընկերությունը պաշտոնապես դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով’ առաջարկելով բարձրացնել նաեւ մեծածախ գազի եւ օպերատորի մատուցած մի շարք ծառայությունների սակագները: 

 

Աստղիկ Սահակյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում