Անվտանգ ու ապահով Հայաստան ունենալու համար պետք է վեր կանգնել քաղաքական ու անձնական դիրքերից

Անվտանգ ու ապահով Հայաստան ունենալու համար պետք է վեր կանգնել քաղաքական ու անձնական դիրքերից և համախմբվել: Ինչպես հայտնում է Aarmenpress.am-ը, այս մասին Ազգային ժողովի նիստում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը’ ի պատասխան մի շարք պատգամավորների’ ՀՀ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ հնչեցրած դժգոհություններին:

«Մի պահ վեր կանգնենք մեր քաղաքական և անձնական դիրքերից ուվերկուսակցական, վերանձնային խնդիրների շուրջ համախմբվելով’ փորձենք լուծումներ գտնել: Այս ծրագիրը ասում է, որ պետք է ունենալ անվտանգ հայրենիք, պետք է ունենալ արդար հայրենիք, որովհետև եթե խնդիրները չեն լուծվում արդարության սկզբունքի հիման վրա, ապա տնտեսական զարգացաման մասին խոսք գնալ չի կարող»,- ասաց Թովմասյանը:

«Կոռուպցիան և կաշառակերությունը պետության թշնամիներն են: Բայց այսօր փորձեք գնալ նոտար կամ վարորդական վկայական հանելիս մեկին մի դրամ կաշառք առաջարկել: Դա չի հաջողվի»,- հիշեցրեց Թովմասյանը:

Նրա խոսքով’ բոլոր խնդիրները տեսանելի են նաեւ իշխանության կողմից, և նման բոլոր խնդիրներին լուծում է տրվելու:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, Թովմասյանն ասաց, որ կառավարության կողմից հնչած հարցադրումները խորքային են և դրանց որոշ մասերն արդեն լուծումներ ստացել են, օրինակ’ «հնացած» են խոսքի ազատության մասին ելույթները, քանի որ համատարած կայքէջեր են բացվում և գրվում է ամեն ինչ, չարտոնված հանրահավաքների մասին չի խոսվում, որովհետև այդպիսի երևույթ չկա Հայաստանում:

Նա ասաց, որ 22 դատավորներ պատասխանատվության են ենթարկվել, տարբեր ոլորտներում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ դարձյալ պատասխանատվություն են կրել կաշառակերության և այլ հանցագործություններ գործելու համար:

«Այդ ամբողջը Ձեր սեփականությունն է դարձել, դուք այդ ամբողջը տեսել եք: Պատասխանատվությունը դա է: Իսկ քաղաքական պատասխանատվությունը, կներեք, դասագրքային ճշմարտություն է’ քաղաքական պատասխանատվություն քաղաքական ուժը կրում է ընտրությունների ժամանակ: Դե իսկ պառլամենտական և կիսանախագահական երկրներում, երբ պառլամենտում անվստահություն է հայտնվում կառավարության գործունեությանը: Արեք դա, դա է քաղաքական պատասխանատվությունը, ինչ եք ուզում, որ պետք է աներ կառավարությունը: Ինչպես աներ, ինչ պետք է աներ, որ ասեիք’ չէ, սկսեց պատժել, կամ ինչ անել: Ուզում եք ամեն ինչ և միանգամից չեք ստանում: Իրոք չեք ստանալու, որովհետև ես, որպես մարդ, որը չի անցել քաղաքական կարիերայի միջով և եկել է հանրային սեկտորից, ես Ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրների լուծումը ներքին դիմադրողականությունն է: Հասարակությունը միգուցե ինքը պատրաստ չէ: Մտածողության հեղափոխություն պետք է լինի այս երկրում ամուր կպչած լինելով. Ամեն մի հայի’ Հայաստանից գնալը իրոք հուսահատեցնող է: Իսկ ինչ ենք անում, որ չգնան, իսկ ինչ ենք անում բացասական էմոցիան ամբողջությամբ տարածելով», -հայտարարեց Թովմասյանը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում