ՍԴՀԿ ավերակների «թագուհին» չի ուզում ճանաչել ՍԴՀԿ երիտասարդներին

 ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը վերջերս մի շարք բացահայտումներ էր արել ԱԺ ՀԱԿ պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ ներկայացող Լյուդմիլա Սարգսյանի մասին: Ըստ Վ. Եղիազարյանի, տիկին Սարգսյանը կուսակցությունը 2007-ին փորձել էր վաճառել ԲՀԿ-ին, իսկ հետո ՕԵԿ-ին, սակայն իրենք թույլ չեն տվել: Ինչպես նաև ուսանողական-երիտասարդական միության ատենապետը նշում է, որ Լ. Սարգսյանը դատարանով այլևս վտարված է ու հնչակյան չէ:
Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է Լյուդմիլա Սարգսյանի հետ:

-Ինչո՞վ է պայմանավորված, որ չէիք արձագանքել «Սարգիս Տխրունի» ուսանողական- երիտասարդական միության հայտարարությանը, մինչդեռ նրանք նշում են, որ Դուք ցանկացել եք վաճառել կուսակցությունը սկզբում ԲՀԿ-ին, հետո՝ ՕԵԿ-ին:
-Վայ մամա ջան: Չեմ էլ տեսել, որովհետև դա ծիծաղելի է: Եթե ես ուզում էի վաճառվեի, հետո ինչո՞ւ եմ արմատական ընդդիմություն դարձել: Կարող էի չէ՞, այսպես մնալ:

-Իսկ ինչու՞ չարձագանքեցիք նրանց:
-Անիմաստ էլ եմ համարում արձագանքել, որովհետև իրենք քիչ, թե շատ հնարավորություն են ունենում երևալու: Դրանք այդքան չկան, որ ես արձագանքեմ իրենց: Մի քանի տգետ ժամերով նստում, պատրաստում են ինչ-որ բան և հետո դա գրավոր ներկայացնում, մինչդեռ երկու նախադասություն կապելու կարողություն չունեն:

-Բայց նրանք Ձեր երբեմնի կուսակցության երիտասարդներն են:
– Գոնե ճանաչու՞մ եք նրանց: Դուք կարծում եք, որ նրանք արժանի՞ են, որ ես պատասխանեմ: Ընդամենը կարող եմ ասել երկու բառ՝ այն հայտարարությունները, որ կհնչի նրանց կողմից, արժանի չեն պատասխանի, որովհետև ոչ մի ճշմարտություն չկա իրենց ասածի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում