Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 10-յակից

Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 10-յակից

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը դուրս է մնացել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 10-յակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոր վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը միայն 11-րդ տեղում է: Այնինչ նախորդ ամսին նա 5-րդն էր: Դասակարգման աղյուսակի առաջատարն անփոփոխ է` աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանու Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը և Ուեսլի Սոն:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100 շախմատիստների թվում են Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (76-րդ տեղ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում