Ֆրանսիացի դիրիժոր Ալան Պարիսը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
Նմանատիպ
Ֆրանսիացի դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ Ալան Պարիսը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Պարիսը որպես դիրիժոր կղեկավարի նվագախմբի՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոն ներառում է Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները:
Ալան Պարիսը ծնվել է 1947 թ. Փարիզում, հաճախել է դաշնամուրի դասերի: 1968-ին առաջին մրցանակն է շահել երիտասարդ դիրիժորների International Besançon Competition-ում: Աշխատել է խոշոր ֆրանսիական նվագախմբերի հետ: Պարբերաբար հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ակադեմիական երգչախմբի (1993–99), Աթենքի պետական նվագախմբի (2002–04), Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (սկսած 2001-ից), ինչպես նաև 1999-ից Կահիրեի սիմֆոնիկ ու Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:
Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Շվեյցարիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ավստրիայում և այլուր:
Վարպետության դասերով հանդես է գալիս տարբեր երկրներում, նաև միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է: 2016-ից Բեյրութի ESA Music Festival-ի գեղարվեստական ղեկավարն է:
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում