Երևանի արտաքին տեսքի նոր միասնական կոնցեպտ կմշակվի

Դեռ նոյեմբերին քաղաքապետարանի կողմից հայտարարված Երևանի տուրիստական տարբերանշանի մրցույթն ավարտվել է, արդյունքները կամփոփվեն առաջիկա օրերին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ առաջին հերթին դրա նպատակն էր ներգրավել այն ստեղծագործողներին և անհատներին, որոնք գիտակցում են Երևանի բրենդի ստեղծման անհրաժեշտությունը և հասկանալ ամբողջ գործընթացների նկատմամբ հասարակական կարծիքը:

Ինչպես հայտնում է 1in.am-ը’ Բաղդասարյան խոսքով, մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչվածները հնարավորություն կունենան մասնակցել քաղաքի բրենդավորման նախագծի աշխատանքներին:

Մայրաքաղաքի բրենդավորման 2012-ի վերջին մեկնարկած նախագիծն իրականացվում է INSTID միջազգային ընկերության կողմից, որի ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է «Մանտիկա» ընկերությունը:
Ընկերության փորձագետ Նատաշա Գրանդը նշել է, որ ուժեղ և ճիշտ մշակված բրենդը հնարավորություն է տալիս ունենալ որոշակի պատկեր՝ միանգամից կռահելու՝ որ քաղաքի մասին է խոսքը: Ըստ նրա՝ հզոր բրենդը կախված չէ քաղաքի ճարտարապետությունից, այն քաղաքի կոմունիկացիան է, բրենդով կարելի է մարդկանց ստիպել ցանկանալ լինել այս քաղաքում: Նա նշեց, որ ուրախ է աշխարհի հնագույն քաղաքներից մեկում աշխատելու համար:
Կարևորը, ըստ նրա, գտնել այն առանձնահատկությունն, այն բացառիկը, որը հնարավորություն կտա Երևանին լավագույն ապագա ունենալ:

Ծրագրերի շրջանակներում խորհրդանշաններ, կոնցեպտ պետք է մշակեն, ստեղծեն զարգացման համակարգ, որը հնարավորություն կտա մշակման յուրաքանչյուր քայլ համեմատել այդ համակարգի հետ, ինչը կպահպանի համահունչությունը, որը հատուկ կլինի Երևանին:

Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին էլ նշեց, որ սա շատ կարևոր գործընթաց է, որովհետև քաղաքի ոճը պարտադիր պայման է: Նա ասաց, որ շատերն են հարցնում՝ ինչ ոճի վրա եք հիմնվում այս ամենը ստեղծելու է համար։ «Մենք երկարատև տարիների գործընթաց ենք ունենալու»,- ասաց Գ. Ամատունին՝ հավելելով, որ բոլորիս լուման պետք է ներդրված լինի մեր բրենդը գտնելու աշխատանքի մեջ: Ըստ նրա՝ այս աշխատանքը կատավում է ամբողջակյան ոճ ստանալու համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարեղամյանն ասաց, որ երեսուն տարբեր ընկերություններ և անհատներ ներկայացվել են մրցույթին:

Ըսը բանախոսների՝ նախագծի նպատակն է վեր հանել և ձևակերպել Երևանի առանցքային գաղափարը, մշակել քաղաքի ապագայի տեսլականը:Նախագծի շրջանակներում Երևանի արտաքին տեսքի նոր միասնական կոնցեպտ կմշակվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում