Ավարտին են մոտենում Հայաստան-Կանզաս դասընթացները.ՊՆ

Ավարտին է մոտենում Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը: Դասընթացն անցկացվում է Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից, որին ներգրավված են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչներ:

Երկշաբաթյա դասընթացները կազմակերպվել և անց են կացվել երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցներին ուսուցանվել են բուժօգնության ցուցաբերման վերաբերյալ ընդհանուրի տեսական գիտելիքներ: Երկրորդ փուլում իրականացվել է գործնական ուսուցում’ ռազմադաշտում վիրավորվածներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման և տարհանման վերաբերյալ:

Դասընթացի անցկացման ընթացքում մասնակիցները ծանոթանալու են նաև դասընթացի դասավանդման մեթոդոլոգիային’ ՀՀ զինված ուժերում նմանատիպ

Հետևեք մեզ նաև Telegram-ում