Այվազովսկու պակերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը
Նմանատիպ
Թեոդոսիայում գտնվող Հովհաննես Այվազովսկու անվան պակերասրահը մնալու է Ղրիմի սեփականությունը, դաշնային սեփականություն դրա փոխանցման հարցն օրակարգում չէ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան։
«Ղրիմի դիրքորոշումը՝ Այվազովսկու պատկերասրահը պետք է մնա Ղրիմում, հասցվել է ՌԴ կառավարության ներկայացուցիչներին և ամբողջությամբ ընդունվել է։ Հարցն այսօր այն մասին է, որ մենք դաշնային սեփականության ենք հանձնում, առավել ևս դարձնում ենք Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղ, օրակարգում չէ», – ասել է նա։
Նրա խոսքով, ամբողջ աշխարհում ծովանկարչի ամենամեծ հավաքածուն հենց Այվազովսկու պատկերասրահում է գտնվում՝ ավելի քան 400 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Աղբյուր` Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում