Էրմիտաժը «զավթել» է առեւտրի կենտրոնը
Նմանատիպ
Նոյեմբերի 3-ից Սանկտ Պետերբուրգի ամենաայցելված՝ «Գալերա» առեւտրաժամանցային կենտրոնում գործում է «Էրմիտաժը Գալերիայում» ինստալյացիան: Սա առեւտրի կենտրոնի եւ պետական Էրմիտաժի համատեղ նախագիծն է, որը թանգարանի՝ բաց տարածքը «գրավելու» փորձն է:
Մշակութային նախագծի համար տրամադրվել է 500քմ տարածք: Այն վիրտուալ Էրմիտաժի յուրատեսակ դրսեւորումն է, այցելուները հատուկ սլայդների միջոցով կարող են դիտել իմպրեսիոնիստների, պոստիմպրեսիոնիստների գլուխգործոցները, առանձին ֆիլմով ներկայացվում են նաեւ Ֆաբերժեի աշխատանքները: 3D տեխնոլոգիաների միջոցով այցելուները կարող են «մաս կազմել» արվեստի գործերի, «մտնել» դրանց մեջ:
Նոյեմբերի 9-ին նախագծի պաշտոնական բացմանը մասնակցեց անձամբ Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, հենց նա էլ կտրեց ժապավենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում