«Ես քիչ փող սիրող մարդ եմ». Գագիկ Բեգլարյան

«Հայկական ժամանակ» թերթը վերջին թանկացումների թեմայով զրուցել է ՀՀ կապի եւ տրանպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ.

«Պարոն Բեգլարյան, վերջին թանկացումները Ձեր ընտանիքի բյուջեի վրա ինչպե՞ս են ազդել, նկատե՞լ եք այդ թանկացումները։

Թանկացումներ կնկատվեն գազի թանկացումից հետո։

Մինչեւ գազի թանկացումները այլ թանկացումներ են եղել, խոսքն այս մասին է, օրինակ՝ դուք գիտե՞ք՝ կաթն ինչ արժե։

Չէ, գիտեք, մեր տան առեւտուրն անում է տիկինս։ Ընդհանրապես ես երեխա ժամանակվանից չեմ սիրում առեւտուր անել։ Թույլ կտա՞ք ես հետաքրքրվեմ, հետո այդ պատասխանը տամ։ Գիտե՞ք, ես որ ռեստորան եմ գնում, մենյուն նայած չկամ։

Նույն ռեստորանում վճարելիս թանկացումը չե՞ք նկատում։

Չէ, գիտեք, իմ համար շատ այլ արժեքներ կան։ Ես քիչ փող սիրող մարդ եմ (Մեր ծիծաղից հետո հավելում է)։ Հավատա։

Լավ, Ձեր կինը թանկացումներից չի՞ բողոքում։

Այսօր ճշտեմ, վաղը կասեմ…»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում