Սեւանա լճի նոր ձկնատեսակները վտանգում են եղած տեսակների գոյությունը

Սեւանա լճում հայտնվել են նոր ձկնատեսակներ, որոնք տեղի ձկնատեսակների համար վտանգ են ներկայացնում։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Նա պարզաբանել է, որ դրանք հատկապես վտանգավորեն իշխանի, կողակի եւ բեղլուի համար։ «Սեւանում այսօր կան ամուրյան չեբաչոկ, հայկական տառեխիկ, ծիածանափայլ իշխան, որոնք շատ արագ բազմանում են: Առաջին ձկնատեսակը, կարծում եմ, ներմուծել են Սեւան, որպեսզի պայքարի մոծակների դեմ՝ չհասկանալով վնասը: Երկու ձկնատեսակներն էլ սնվում են նույն տեղերում, որտեղ սնվում են հենց Սեւանի ձկնատեսակի մանրաձկները: Իսկ հայկական տառեխիկը, որ բոլոր գետերում միշտ տարածված է եղել, նախկինում միայն Սեւանում եւ նրա ավազանի գետերում չկար, հիմա այնտեղ էլ է տարածվել: Սրանք կարող են խախտել Սեւանի էկոհամակարգը»,- ասել է Գաբրիելյանը»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում