AM | RU
USD
EUR
RUB

ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ: Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Սակայն ձևավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային հաշվարկներ ընկերությունը չի ներկայացրել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 50,5 մլն դրամի վնաս: Պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի վնասի նախնական հաշվարկը և նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ Մարտունու բնակիչ Լ. Հ.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, նոյեմբերի 1-ից 9-ը կազմակերպել է հանրային սննդի՝ գիշերային դիսկո-բարի գործունեություն: Հարուցվել է վարչական վարույթ, նախապատրաստվում են լրացուցիչ նյութեր պետությանը պատճառված վնասի չափը որոշելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Իսկ ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 15-րդ (Վայոց ձորի) բաժնի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հ. Ս.-ն այս տարվա մայիսից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայրի հարակից տարածքից բազալտե բեկորներ է արդյունահանել: Վերջինս 110 խմ ծավալով բազալտի բեկորները վերածել է սալիկի, որոնք էլ իրացվել են Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ 1 խմ-ը 5000 դրամով: Ընդհանուր ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 550 հազար դրամ: ՀՀ hարկային օրենսգրքի 407 հոդվածի համաձայն՝ ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, ինչպես նաև ընդերքօգտագործման թույլտվության համար պետական տուրք է գանձվում 500 հազար դրամի չափով: Արդյունահանված և իրացված բազալտե սալիկների իրական ծավալները և պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:

ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 11-րդ (Արարատի) բաժնի աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ֆիզիկական անձի կողմից առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու փաստ: Հարուցվել է քրեական գործ: ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև լիցենզավորման ենթակա՝ ատամնատեխնիկական գործունեության ապօրինի կազմակերպման երկու դեպք: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan