Սերբիան վերջնականապես հարմարվել է Կոսովոն կորցնելու մտքի հետ. կողմերը համաձայնության են եկել

Սերբիան և Կոսովոն համաձայնության են եկել հարաբերությունները նորմալացնելու շուրջ մշակվող տեքստի բոդվանդակության շուրջ: «Euroactive»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշտոնը: Էշտոնը նշել է, որ Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչայի և Կոսովոյի ղեկավար Խաշիմա Տաչիի միջև բանակցություններն ավարտվեցին և նրանք Էշթոնի հետ մինչ շաբաթվա վերջը կապի մեջ կլինեն:

Ավելի վաղ Տաչիչը հայտարարել է, որ կողմերը հասել են նախնական համաձայնության. «Մենք պայամանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկա վեց ամսվա ընթացքում իրականացվող քայլերի վերաբերյալ: Իսկ մանրամասները կհամաձայնեցվեն պատվիրակության փորձագետների կողմից»-նշել է նա: Այս մասին տեղեկացնում է «rosbalt.ru»-ն:

Խնդրի լուծումը հատկապես մեծ կարևորություն ունի Սերբիայի’ ԵՄ-ին անդամակցության հարցում: ԵՄ-ն պատրաստ է այդ մասին հայտարարել հունիսին, եթե կողմերը համաձայնության գան մինչ այս շաբաթվա վերջ:

Փաստաթուղթը (Բրյուսելյան փաստաթուղթ), որի շրջանակներում պետք է կարգավորվեն հարաբերությունները, բաղկացած է տասնհինգ կետից, որոնց մեծ մասը նվիրված է Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական ինքնավար քաղաքային շրջաններին: Այս կետերի դեմ բողոքում են Սերբիայի ընդդիմությունը, Կոսովոյի սերբերը: Նրանք կարծում են, որ բրյուեսելյան փաստաթուղոը դեմ է Սերբիայի ազգային շահերին, քանի , որ այդ ինքանավարությունները Սերբիայի տիրապետությունից անցնում են Կոսովոյի ալբանական իշխանություններին:

Աննա Բարսեղյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում