Ես բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ եմ անում. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր Կառավարության ծրագիրը ընդունելուց հետո հանդես եկավ կարճ ելույթով և ասաց, որ գրավոր էր նախապատրաստել իր ելույթը, որ կոռեկտ լինի։ Աբրահամյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին համախմբվել և միասին պայքարել արտաքին և ներքին մարտահրավերների դեմ։ «Ես բոլոր քաղաքական ուժերին հաշտության, համերաշխության կոչ եմ անում, մանավանդ, որ առանձին հարցերում միակարծիք ենք»,- ասաց նա՝ նկատի ունենալով արցախյան հարցի կարգավորումը, ՀՀ զարգացումը։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Մինչև կառավարության ծրագրի քվեարկությունը, նա նշեց, որ ցանկացած կառավարության ծրագիր այն հիմնական քաղաքական փաստաթղթերից մեկն է, որը ցույց է տալիս ոչ միայն գլոբալ խնդիրները, այլ երկրի զարգացման քաղաքական ուժերի շահագրգռվածությունը։ «Այս դահլիճում երբեմն շահագրգիռ, երբեմն՝ ծայրահեղ գնահատականներ էին։ Սա նշանակում է, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն իսկապես շահագրգիռ են Հայաստանը դարձնել ավելի կայուն, ապահով երկիր։ 

«2008թ-ից հետո այսօր ամենանպաստավոր ժամանակն է, իրականացնելու այս ծրագրերը և կասեցնելու արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը։ Համոզված եմ, որ կարող ենք հասնել այս ամենին»,- եզրափակեց նա։

Armenpressi.am-ի փոխանցմամբ՝  «Կառավարության այս ծրագիրն առաջարկում է նոր գերակայություններ և մոտեցումներ և հանդիսանում է նախորդ ծրագրի օրգանական շարունակությունը: Ես շատ կարևորում եմ այն գերակայությունները, որոնք դրված են ծրագրի հիմքում: Արդյունավետ աշխատելու պարագայում վստահ եմ, որ կհասնենք այն ցուցանիշներին, որոնք ծրագրված են առաջիկա չորս տարիների ընթացքում»,-ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ պետք է պատրաստ լինել արագ և օպերատիվ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրին:

Ազգային ժողովում ավարտվեց Կառավարության ծրագրի քննարկումը: Կառավարության ծրագիրը հաստատվեց 76 կողմ և41 դեմ ձայներով: Այն Ազգային ժողովին էր ներկայացվել մայիսի 20-ին: Նոր ծրագրով նախատեսվում է կենսաթոշակների էական ավելացում, յուրաքանչյուրհամայնքում առողջապահական ծառայությունների հասանելիության ապոհովում, դրանց’ տեսականում ավելացում, ավանդների փոխհատուցման ծրագրերի շարունակականություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում