Ընդունվել է Կենտրոնական բանկի հաշվետվությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել’

– ՀՀ կենտրոնական բանկի 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի և ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին. վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանը’ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ պատասխանել և պարզաբանում տալ խնդրո առարկայի վերաբերյալ վերջերս հնչած հրապարակային քննադատությանը,
– համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թթ. միջոցառումների ցանկին։

Կառավարությունն իր նիստում հաստատել է երկրաբանական տեղեկության հանձնման կարգը, սահմանել ազգային գրադարանային հավաքածու ընդգրկված, գրադարանների կամ ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող գրադարանային փաստաթղթերի և (կամ) հավաքածուների պահպանության ծախսերի մասնակի փոխհատուցման կարգը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում