Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Մայիսի 23-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրքը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում