Որքա՞ն է պաշտոնավարելու վարչապետը

Երեկ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս օրինագիծն առաջարկում է կառավարության աշխատակազմի ղեկավարին տալ նախարարի կարգավիճակ։

Նախագիծը քննարկվեց, բայց քվեարկության չդրվեց, քանի որ երեկ ԱԺ քառօրյա նիստերի վերջին օրն էր։ Ի դեպ, երեկ ԱԺ-ում պատգամավորները համոզված էին, որ Վ. Գաբրիելյանին նախարարի կարգավիճակ տալու հանգամանքը նշանակում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ երկար կպաշտոնավարի, ուրեմն զուր են այն հույսերը, թե միգուցե աշնանը վարչապետի փոփոխություն լինի։ Կարծիք էր հնչում, թե Վ. Գաբրիելյանը մի քանի ամիս աշխատելու պպարագայում հաստատ չէր ցանկանա այդ պաշտոնին նշանակվել՝ թեկուզեւ նախարարի կարգավիճակով»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում