Պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացատրել է, թե ինչու չի լսում ընդդիմությանը

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս):

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. «Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել»: Մեր հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. «Բոլորը»: Մեր հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ նշանակություն չտվեցի՞ք՝ նա պատասխանեց. «Ընդդիմությանը չեմ լսում, իրանք ազգի մասին չեն մտածում»: Մենք ճշտեցինք՝ բա ո՞ւմ մասին են մտածում, ի պատասխան՝ պատգամավորը արագ մտավ իր աշխատասենյակ ու դուռը շրխկացրեց»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում