Թուրքիայում զինված անձը ներխուժել է քաղաքապետարան և կրակ բացել
06/12/2018 14:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, Յալովայի քաղաքապետ Վեֆա Սալմանի դեմ զինված հարձակման փորձ է կատարվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, քաղաքի բնակիչներից մեկը մուտք է գործել քաղաքապետարանի շենք և հանդիպում պահանջել քաղաքապետի հետ։ Բայց ստանալով բացասական պատասխան՝ նա զենք է գործադրել՝ կրակելով 2 անգամ: Ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ միջոցներ և վնասազերծել քաղաքապետարան ներխուժած տվյալ անձին։
Արձակված կրակի հետևանքով ոչ մեկ չի տուժել։ Վնասազերծված անձը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։ Այժմ ընթանում է հետաքննություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում