Գալուստ Սահակյանի միտքը սխալ են հասկացել

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ի պատասխան «Առավոտ»-ի հարցին, թե. «Ինչքանո՞վ է կոռեկտ ԱԺ-ի ամբիոնից կին պատգամավորին վիրավորել, Զարուհի Փոստանջյանին համեմատել՝ չգիտես ում հետ, ասել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնես» ասել է, որ իրեն սխալ են հասկացել: Ինքն ուզել է ասել, որ քաղաքականությունը մայրուղի է, այդ մայրուղին մեքենայով չպիտի հաղթահարես, ոչ մեկի մեքենան չի կանգնի, ոտքով պիտի գնաս, խութերը հաղթահարես:
Հարցին՝ «Դուք ա՞յդ իմաստով էիք ասել», Սահակյանը պատասխանեց. «Բա ո՞ր իմաստով էիր ուզում: Դուք տռասի հետ եք: Ես էդ դեպքում տռաս կասեի: Ձեր իմացածով դա առաքինի կանանց չի վերաբերում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում