«Բավարիա»-ն ուզում է իր կազմում տեսնել Իսկոյին
07/12/2018 12:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդ «Ռեալ»-ի հարձակվող Իսկոն կարող է փոխել ակումբը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրվում է Իսկոյի ծառայություններով: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիա»-ն կարող է ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին: Գործարքի համար գերմանական ակումբը կարող է «Ռեալ»-ին վճարել 70 միլիոն եվրո:
ԶԼՄ-ներ գրում են, որ Իսկոյի և «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հարաբերությունները լարված են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում