Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր «տափակ շուլուխներով». Լ. Զուրաբյան
Նմանատիպ
Գալուստ Սահակյանի ԱԺ-ում հնչեցրած երեկվա ելույթն այսօր ստանում է իր արձագանքները:
«Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի նման բան է: Բանականության առումով մարդիկ կան, որոնց վիրավորնաքներից չեն նեղանում, նաև փոքրիկ եղբայրների վրա, պարզապես, չեն բարկանում, նրանից չեն նեղանում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի վիրավորանքներին, այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այս մաիսն հայտնում է Aysor.am-ը:
Ինչպես հայտնում է Panorama.am-ը, լրագրողները Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե պատմության մեջ ինչո՞վ կմնա Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Զուրաբյանը պատասխանեց կարճ. «Տափակ շուլուխներով»:
Այնուհետև հստակեցրեց. «Բայց չեմ կարծում, որ կմնա պատմության մեջ: Հիշենք Չեռնոմիրդինին, որը հայտնի էր իր շուլուխներով, որոնք ճիշտ է’տափակ էին, բայց դրանք հիմա վիկիպեդիայում կան ու բոլորն էլ օգտագործում են դրանք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում