Գալուստ Սահակյանը չի վիրավորել Զարուհի Փոստանջյանին, ընդհակառակը, անվանել է «առաքինի»

Գալուստ Սահակյանը ներողամիտ է, բայց ներողություն երբեք չի խնդրում

Ազգային ժողովի այս քառօրյայում իր ելույթներում պատգամավորներին ուղղված կատակներով և երբեմն նաև վիրավորանքներով աչքի ընկած ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նաև այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների գլխավոր հերոսն էր:

Տարբեր խմբակցությունների պատգամավորներ քննադատեցին նրան’ երբեմն անգամ ներողություն պահանջելով: Գալուստ Սահակյանը այդ ամենին արձաքանքեց այսպես. «Երբ մարդուն ծեծում ես, պետք է թողնես, որ նա հանգստանա, հետո նոր շարունակես»: Այս մաիսն հայտնում է 
PanARMENIAN.Net-ը:

Դիտարկմանը, թե «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ նա պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից, Սահակյանը արձագանքեց, որ ինքը ներողամիտ էր, բայց երբեք ներոություն չի խնդրել, որովհետև այնպես չի ապրել, որ դրա կարիքը լիներ:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե դա «տղամարդուն վայել պահվածք չէր», Սահակյանը կարծում է. «Ճղճղան, լպիրշ, իշխանության ներկայացուցիչների հասցեներին ուղված հայտարարություններ… Կինը իրեն չպետք է այդպես պահի, բացի այդ ես նրան չեմ վիրավորել, ընդհակառակը, անվանել եմ առաքինի»:

Լրագրողների մեկ այլ դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը նրան համարել է «տափակ շուլուխների հեղինակ, ով պատմության մեջ չի մնալու» , Սահակյանը պատասխանեց. «Մեղք է, մեղք է»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում