Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես, կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել երիտասարդության շրջանում՝ հնարավորություններ ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան մասնագիտական որակավորում ստանալ Հայաստանում եւ այլ երկրներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում