Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Լոնդոնում
12/12/2018 10:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Լոնդոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) երրորդ տուրում Մելքումյանի հակառակորդը Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը շարունակում է մնալ առաջատարների շարքում:
Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում