Համբերություն
Նմանատիպ
Մի իշխան մեկը մյուսի ետևից երեք մարդու է վարձում, որպեսզի իր ծերունի հորը խնամեն:
Առաջինը երեք օրից ավելի չի դիմանում և հեռանում է, երկրորդը յոթ օրից ավելի չի համբերում և փախչում է, իսկ երրորդը շարունակում է խնամել: Հետաքրքրությամբ լցված իշխանը հարցնում է երրորդին.
– Ամեն գիշեր սպասում եմ, որ համբերությունդ կհատի և ինքդ էլ ջրով լի բաժակը բարկացած կշրխկացնես գետնին ու կհեռանաս, որովհետև ծերունի հայրս ամբողջ գիշեր տասնհինգ րոպեն մեկ գալիս, արթնացնում ու ջուր է ուզում, սակայն ինչ եկել ես, գիշերները խաղաղ լռություն է տիրում:
Մարդը պատասխանում է.
– Ճիշտ եք, Ձեր ծերունի հայրն ամեն գիշեր պարբերաբար ինձ արթնացնում է և ջուր ուզում, իսկ ես գոհություն եմ հայտնում Աստծուն, վերցնում եմ աղոթագիրքը և շարունակ, բարձրաձայն սաղմոսները կարդում: Եվ ծերունին հոգևոր կյանքի ջրով հագենալով՝ խաղաղությամբ ննջում է, ինքս էլ Աստծուն կրկին գոհություն եմ հայտնում և հանգիստ քնում:
Հովհաննես Մանուկյան
Աղբյուր՝ Surbzoravor։
Հետևեք մեզ նաև Telegram-ում