Վիզային ռեժիմը հեշտացվել է. Առաջին չվերթը Երևան- Թել Ավիվ կիրականացվի
Նմանատիպ
Հունիսի հինգից «Արկիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու Թել Ավիվ-Երևան և Երևան-Թել Ավիվ ուղղություններով: Այսօր այս մասին Զվարթնոց օդանավակայանում ասուլիսի ժամանակ հայտնեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
«Արկիա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուչության տնօրեն Ալեքսանդր Նուրոկը տեղեկացրեց, որ «Արկիա» ավիաընկերությունը հիմանդրվել է 1950թ-ին, տարեկան փոխադրում է շուրջ 1,600.000 ուղևոր’ թե տեղական, թե միջազգային չվերթերով: Հիմնական ուղղոթյուններն են Ֆրանսիա, Հոլանդիա, Իսպանիա, Ուկրաինա, Ֆինլանդիա և այլն:
1-ին չվերթը Թել Ավիվից Երևան կիրականացվի մայիս 28-ին, իսկ հակառակ ուղղությամբ չվերթը, կախված ուղևորների քանակից, նախատեսվում է իրականացնել հունիսի 5-ին: Չվերթներն իրականացվելու են ամեն երեքշաբթի’Embraer E95 ինքնաթիռով:Երևան-Թել Ավիվ չվերթի տոմսի արժեքը կսկսվի 310 դոլարից, Երևանում գործում է ընկերության ներկայացուցչությունը: Նա նաև հաղորդեց, որ հեշտացված է Իսրայելի վիզա ստանալը: Այժմ այն կարելի է ստանալ Հայաստանում’ զբոսաշրջային ընկերությունների միջոցով:
Ինչպես հայտնում է Panarmenian.net-ը, Ալեքսանդր Մյուրոքը հավելեց, որ անցած տարի ուսումնասիրությունների են կատարվել և դրանց արդյունքում է իսրայելական ավիաընկերությունը որոշում կայացրեց մտնել Հայաստանյան շուկա: «Որոշմանը նպաստեց նաև Իսրայելից Հայաստան ժամանած լրագրողներ հոդվածները: Նրանք Երևանում հանդիպում էին ունեցել ՀՀ վարչապետի և Ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նրանց հոդվածներից մենք հասկացանք, որ այս ուղղությունը պահանջված կլինի:
Հայաստանյան գրասենյակի տնօրենը նաև նշեց, որ չվերթը կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը և կամրապնդի 2 երկրների հարաբերությունները’ հատկապես, որ անցած տարվանից Իսրայելը Հայաստանում հյուպաոս ունի:
Մյուրոքը նաև տեղեկացրեց, որ այժմ Թել Ավիվ մեկնող ուղևորները ստիպված չեն լինի մուտքի արտոնագիր ստանալ հարևան Վրաստանում: Այդ հարցով կզբաղվեն տուրիստական գործակալությունները, որոնց արդեն իսկ հասանելի են ավիաընկերության ծառայությունները, նաև էլեկտրոնային ամրագրումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում