Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը
17/12/2018 18:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե դեկտեմբերին Ղրիմի հետ սահմանին Կիևը սադրանք է նախապատրաստում։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»։
Գրոյսմանի խոսքով, Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ սադրանքների համար նախադեպեր չի ստեղծել։
«Այն, ինչ տեղի ունեցավ Ազովի ծովում, ռուսական ուժերի կոշտ հարձակում էր մեր ինքնիշխան պետության, մեր նավատորմի և ուկրաինացի ծովայինների վրա»,- հավելել է նա։
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում Լավրովն ասել էր, որ Կիևը սադրանք է նախապատրաստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում