Արցախի ռազմաուսումնական վարժարանում հնչել է վերջին զանգը

Մայիսի 24-ին, ինչպես հանրապետության մյուս բոլոր կրթօջախներում, այնպես էլ ԼՂՀ պաշտպանության նախարարության Քրիստաֆոր Իվանյանի անվան ռազմաուսումնական վարժարանում հնչել է դպրոցական վերջին զանգը: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունից:

Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էր բանակի մարտական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Ս. Սուրենյանը, ով շնորհավորելով սաներին ու նրանց հարազատներին համոզմունք է հայտնել, որ ի դեմս շրջանավարտների տարիներ անց մենք կունենանք գաղափարապես ու մասնագիտական առումով ավելի լավ պատրաստված սպաների հերթական սերունդ:
Վարժարանականներին շնորհավորանքի խոսքեր ու մաղթանքներ են ուղղել նաև վարժարանի հրամանատարական կազմի ներկայացուցիչները, սաների ծնողներն ու հարազատները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում