Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից
20/12/2018 11:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից։ Panorama.am-ին լուրը հաստատեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։
«Սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից»,- հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։
Կորյուն Աթոյանը 2011 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում