Առողջապահության ոլորտի 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ

Առողջապահության ոլորտի 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով առողջապահության ոլորտի շուրջ 15 հազար աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի:

«Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ: Միաժամանակ «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ» ծրագրի իրականացման արդյունքում մարզերում գործող կազմակերպություններում աշխատողների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ»,- ասաց Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում