«Արմավիայի» օդաչուները կարտագաղթե՞ն

«Արմավիա» ավիաընկերությունում արդեն մոտ 1 շաբաթ օդաչուների եւ տեխնիկական անձնակազմի աշխատանքից ազատման գործընթաց է սկսվել: Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Ազատվող 30 օդաչուների հիմնական մասը պատրաստվում է արտագաղթել։ Նրանցից ոմանք կարողացել են երկարաժամկետ պայմանագրեր կնքել ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության հետ եւ պատրաստվում են Հայաստանից հեռանալ ընտանիքներով։

Աշխատանքից ազատվող օդաչուներին «Արմավիան» չի վճարել հինգ ամսվա աշխատավարձ։
Թեեւ ընկերությունում չեն հրաժարվում այդ պարտքից, սակայն նաեւ որեւէ ժամկետ չեն նշում»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում