Գործարարներն արձագանքել են կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու կոչին

Մայիսի 12-ին կարկուտից տուժած գյուղացիների համար ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ֆինանսական օժանդակության համար հաշվեհամար է բացել։ «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից տեղեկացել է, որ արդեն կան ընկերություններ, որոնք իրենց օժանդակությունն են ցուցաբերել գյուղացիներին։

Անձամբ գյուղնախարարը 300 հազար դրամ է տրամադրել, «Արտֆուդ» ընկերությունը’ 2 մլն դրամ, «Մուշ»-ը՝ 50 հազար դրամ, «Նոյան» բնական հյութերի գործարանը 2 մլն դրամ, գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը’ 150 հազար դրամ, «Աթենք»-ը՝ 300 հազար դրամ, «Երևանի կոնյակի գործարան»-ը՝ 500 հազար դրամ, «Գյումրի» գարեջրի գործարանը’ 300 հազար դրամ, «Ֆլեշ»-ը՝ 2 մլն դրամ։ Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին կոչ է արել հաշվեհամարին փոխանցել իրենց մեկ ամսվա աշխատավարձը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում