Փաշինյանը ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնում

Փաշինյանը ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Վանաձորում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի: «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք»,- ասաց նա:

Հարցին, քննարկումների ընթացքում հայկական կողմից գազի սակագինը նվազեցնելու պնդումներ լինելո՞ւ են, Փաշինյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել, հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում