ՀՀ-ում ՌԴ դեսպանը ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է համարում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում:
«ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է այն երկրների համար, որոնք անցան Եվրասիական ինտեգրման ճանապարհով, հնարավոր է, նույնիսկ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար: Այս հանգամանքը շարունակում են ընդունել ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, ընդ որում, ոչ միայն փորձագետները: ԵԱՏՄ-ն արդեն ապացուցել է իր կայացած լինելը դեկտերին բարձրաստիճան մակարդակով տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Որի ընթացքում քննարկվել են բազմակողմանի համագործակցության հարցերը 2019թ.-ի համար»,– ասաց Կոպիրկինը:
Դեսպանը նաև նշեց, որ միությանն անդամակցելը դրական է եղել նաև Հայաստանի համար, և մեր երկիրն ունի բոլոր հնարավորությունները` շարունակելու հետագա ինտեգրացիոն համագործակցությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում