«Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի խումբ անդամների: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը հանրապետության ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունը՝ այն որակելով որպես համահայկական ամենակայացած կառույցներից մեկը, որն իր ստեղծման օրից ակտիվորեն մասնակցում է հայրենիքի զարգացման ու զորացման գործին՝ հավելելով, որ առանց այս կառույցի անհնարին կլիներ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ ամուր կանգնել կայուն զարգացման ուղու վրա:

Հանդիպմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում