«Հրապարակ». Որոշ գերատեսչություններ կմիավորվեն, կկրճատվեն, կբաժանվեն
Նմանատիպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին նախարարություններին է ուղարկվել կառավարության օպտիմալացման նախագիծը, որն ընդունել են որպես «սև թուղթ»։ Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին ուսումնասիրել և 7-8 օրում կարծիք ու առարկություններ ներկայացնել։ Ըստ նախագծի, որոշ գերատեսչություններ կմիավորվեն, կկրճատվեն, կբաժանվեն։
Օրինակ, սփյուռքի նախարարությունը կվերանա, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն։ Իսկ տրանսպորտը կմիավորվի տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունների, պետական գույքի կառավարման կոմիտեի հետ: Գյուղնախարարությունը կմիանա տնտեսական զարգացման նախարարությանը: Կրթության և գիտության նախարարությանն են միացվում մշակույթի և սպորտի նախարարությունները։ Ի դեպ, երեկ օրվա երկրորդ կեսին նոր հրապարակվեց նախագիծը, առաջիկայում այն կներկայացվի կառավարություն, հետո նաև՝ ԱԺ-ին և, ըստ ամենայնի, հենց առաջին նիստում էլ կքննարկվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում