«Ժամանակ». ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև ԱԺ փոխխոսնակի հարցում ո՛չ բանակցություն կա, ո՛չ համաձայնություն
26/12/2018 09:39
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է 15 օրից ավելի ժամանակ, սակայն ԲՀԿ խմբակցությունը դեռևս նիստ չի հրավիրել, և դեռ հայտնի չէ, թե ում է այս կուսակցությունը առաջադրելու խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու:
ԲՀԿ-ում հասկանում են, որ հարցը, թե ում է բաժին հասնելու ընդդիմությանը տրվող այդ տեղը` ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԼՀԿ-ին, իր քվեարկությամբ որոշելու է «Իմ քայլը» դաշինքը, որը խորհրդարանում ունի որակյալ մեծամասնություն: Իսկ մինչև այս պահը ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև այս հարցում ո՛չ բանակցություն կա, ո՛չ համաձայնություն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում