«Հրապարակ». Ինչու մրցույթ՝ տենդեր չեն անցկացրել
Նմանատիպ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 21-ին հանդիսավոր և մեծ շուքով տեղի ունեցավ նոր, 71 մլն դրամանոց տոնածառի լույսերը վառելու արարողությունը։ Շոուն, ինչ խոսք, լավն էր ու շատերին դուր եկավ, սակայն, պարզվում է, որ միջոցառման իրականացումը հանձնվել է կոնկրետ կազմակերպության՝ առանց օրենքով սահմանված կարգով մրցույթ՝ տենդեր անցկացնելու։
Այս տեղեկությունը հաստատեց «Ազդ Փրոդաքշն» ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը, որը զբաղվում է նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ։ Նա ասաց, որ մրցույթ չի հայտարարվել, դեռ ավելին՝ իրենք այդ հարցով դիմել են քաղաքապետարան և պատասխան չեն ստացել․ «Մենք սպասում էինք, որ կլինի համապատասխան մրցույթի հայտարարություն, ընդ որում այդ հարցով գրավոր դիմել ենք քաղաքապետին և կառավարություն, որևէ պատասխան չենք ստացել։ Վերջին մեկ տարում 7-8 պետական միջոցառում ենք կազմակերպել, և սպասում էինք, որ այս մեկին նույնպես կմասնակցենք։ Նման միջոցառում կազմակերպելու համար առնվազն 30-ից 40 օր է պետք, բայց մեզ բանավոր պատասխանել են քաղաքապետարանից, որ դեռ չեն որոշել՝ մրցույթ անելո՞ւ են, թե՞ չէ, այն պարագայում, որ միջոցառմանը մնացել էր 15 օր։ Դա նշանակում է, որ շատ վաղուց սկսել էին պատրաստվել այդ միջոցառմանը։ Եթե չեմ սխալվում, կոչվում է հրատապ կարգով, այսինքն՝ եթե ժամանակը քիչ է, պետք է հրատապ կարգով մրցույթ անցկացվեր՝ 3-ից 4 օրվա ընթացքում, և ընտրվեր միջոցառումը ամենամատչելի գնով կատարողը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում