Արման Թաթոյանը ցավակցել է ռուս գործընկերոջը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 04 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկոլկովային` Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
«Հարգելի Տատյանա Նիկոլայի,
Խոր վշտով տեղեկացա Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքի փլուզման ողբերգական լուրի մասին, որը բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահվան պաճտառ է հանդիսացել։
Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ ու խորին ցավակցությունն այդ սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Խնդրում եմ նաև ընդունեք իմ կարեկցանքի խոսքերն ու աջակցությունը՝ ուղղված ողբերգության զոհերի ընտանիքներին և հարազատներին։
Ցանկանում եմ նրանց քաջություն և տոկունություն բոլորի համար այս դժվար պահին։
Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ այս վշտալի պահին Ձեզ հետ եմ և կիսում եմ ձեր վիշտը»,– ասված է հեռագրում։