Վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը անում է ամեն հնարավոր բան` բնակիչներին հուզող խնդիրներին լուծումնելու համար

Նախօրեին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպել է Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների հետ: 

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից` հանդիպման ընթացքում քաղաքացիներին տեղեկացվել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը բնակիչներին հուզող խնդիրներին լուծումներ տալու նպատակով: Խնդրի կոնկրետ լուծումները բնակիչներին կառաջարկվեն արդեն ս.թ. հուլիսի սկզբին կայանալիք հանդիպման ընթացքում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ս.թ. ապրիլի 4-ին հանձնարարական է տվել միջգերատեսչական հանձնաժողովին «Գապբնակշինի» առողջացման ծրագրի մեկնարկից հետո երեքամսյա ժամկետում, այն է՝ մինչև ս.թ հունիսի 30-ը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Հիշեցնենք, որ 9 տարի առաջ Բուզանդի փողոցի տասնյակ բնակիչների տներ ճանաչվել են հանրային գերակա շահ ու քանդվել: Բնակիչներն այս տարիների ընթացքում պատշաճ փոխհատուցում են պահանջում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում