«Ուրարտու» բասկետբոլային թիմը կունենա նաև ֆուտբոլային ակումբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» բասկետբոլային ակումբն ընթացիկ տարում կունենա նաև ֆուտբոլային թիմ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ուրարտու» թիմի նախագահ Կարեն Գիլոյանը: Վերջինս փաստեց, որ նախկինում նման անունով ակումբ եղել է, հիմա վերաթարմացվում է, և թիմը, որպես այդպիսին, արդեն գրեթե պատրաստ է:
«Աշխարհում ընդունված է, որ ուժեղ ֆուտբոլային ակումբները նաև ունեն բասկետբոլային թիմեր, մեզ մոտ հակառակն է` ունենք բասկետբոլային թիմ, ստեղծում ենք ֆուտբոլայինը»,-ասաց Գիլոյանը: Թիմում լուծվել են նաև մարզչի, ֆուտբոլիստների և լեգիոնականների հետ կապված հարցերը:
Ակումբի նախագահի խոսքով` փաստաթղթավորման հետ կապված բոլոր հարցերը 95 տոկոսով լուծված են: Վերջնական պայմանագիրը կկնքվի հունվարի 15-ին, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում պաշտոնական գրանցումը տեղի կունենա մայիսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում