Ավտոճանապարհին ընկած հենասյունը ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ Ucom ընկերությանը

Ավտոճանապարհին ընկած հենասյունը ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ Ucom ընկերությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am:  Ucom ընկերությունը տեղեկացնում է.

« Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր բոլորիդ կողմից տեղեկատվություն է տարածվել, թե հունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են։

Տեղեկացնենք, որ Ucom ընկերության համապատասխան տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցները մեկնել են դեպքի վայր այն բանից հետո, երբ բաժանորդներից մեկն առավոտյան 06։00-ին ահազանգել է այդ խնդրով։ Սովորաբար նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն ստանում ենք ԱԻՆ մեր գործընկերներից։

Մեր աշխատակիցները ճշտել են, որ ավտոճանապարհին ընկած հենասյունը ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ Ucom ընկերությանը։ Այն մեր գործընկեր օպերատորներից մեկինն է։

Խնդրում ենք շտկել տարածվող տեղեկատվությունը և Ucom ընկերությանը չվերագրել այն, ինչը չի համապատասխանում իրականությանը։

Բոլորին բարի աշխատանքային օր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում