Հենրիխ Մխիթարյանը ռեկորդ սահմնանեց

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի 2012/2013թթ. առաջնության լավագույն ռմբարկու: Հայ ֆուտբոլիստն այս առաջնությունում դարձավ 25 գոլի, 8 գոլային փոխանցման հեղինակ: Ընդ որում’ միայն մեկ անգամ իրացնելով 11 մետրանոց հարված:

Երկրորդը «Դինամոյի» ֆուտբոլիստ Բրաուն Իդեյեն է’ 17 գոլ, երրորդը’ «Մետալիստի» բրազիլացի կիսապաշտպան Կլեյտոն Շավիերը’ 15 գոլ:

Հիշեցնենք’ Մխիթարյանն այս մրցաշրջանում սահմանեց նաև Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության ռեկորդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում